Չեխիան, որը ներկայումս նախագահում է Եվրամիության խորհրդում, իր աջակցությունն է հայտնել Ռուսաստանի քաղաքացիներին շենգենյան վիզայի տրամադրման արգելքի առաջարկին՝ ի պատասխան Ուկրաինա ներխուժման։ Այդ մասին գրում է Bloomberg գործակալությունը։
ԱՄՆ հետախուզության և ամերիկյան զինվորական պաշտոնյաների վերջին գնահատման համաձայն՝ ամեն օր Ուկրաինայում զոհվում կամ վիրավորում է ստանում 500 ռուսաստանցի զինվորական։ Այդ մասին հայտնում է The New York Times պարբերականը՝ հղում անելով անանուն աղբյուրներին
Էստոնիան կարգելի իր տարածք մտնել ՌԴ այն քաղաքացիներին, որոնք ունեն Էստոնիայի կողմից տրված շենգենյան վիզա։ Կառավարության համապատասխան որոշման մասին հայտարարել է Էստոնիայի արտաքին գործերի նախարար Ուրմաս Ռեյնսալուն։
Ռուսաստանցիների համար վիզայի տրամադրման և ԱՄՆ մուտքի որևէ սահմանափակում չկա։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչ Ջուլի Սթաֆթը, որը համակարգում է վիզաների տրամադրման հարցերը։
Ուկրաինայում պատերազմի մեկնարկից ի վեր զոհվել և վիրավորվել է 70-80 հազար ռուսաստանցի զինվորական։ Այդ մասին Deutsche Welle-ի փոխանցմամբ հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարի տեղակալ Քոլին Քոլը:
Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներին շենգենյան վիզա տրամադրելու արգելքի առաջարկը պաշտոնապես սկսել է քննարկվել Եվրամիությունում։ Այդ մասին հայտարարել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Հեբեշթրայթը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Արևմուտքի երկրներին կոչ է արել մուտքի արգելք սահմանել ռուսական քաղաքացիություն ունեցող բոլոր անձանց համար։ Այդ մասին նա հայտարարել է The Washington Post-ին տված հարցազրույցում։
Լուգանսկի ինքնահռչակ հանրապետության իշխանությունները հակված են նրան, որ չեն վերականգնի Պոպասնայա քաղաքը։ Այդ մասին TACC գործակալության փոխանցմամբ հայտարարել է Լուգանսկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետության ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը։
«Հետք»-ը շարունակում է հետևել Ուկրաինայում պատերազմական գործողությունների զարգացմանը։